Ռուսաստանն առաջին անգամ աշխարհի առաջատարն Է դարձել կործանիչների արտահանման ցուցանիշով
Նմանատիպ
Rուսաստանը պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջատարն Է դարձել 2009 – 2012 թվականներին արտահանման առաքված նոր բազմագործառական կործանիչների քանակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 27-ին հաղորդել Է Զենքի համաշխարհային առեւտրի վերլուծության կենտրոնը:
Կենտրոնի կարծիքով՝ ՌԴ-ն սպասվող մատակարարումների ցուցանիշով առաջատարությունը պահպանելու լավ շանսեր ունի մերձաժամկետ հեռանկարում՝ 2013 – 2016 թվականներին:
«Ութամյա ժամանակամիջոցում (2009 – 2016 թվականներ) մատակարարված եւ մատակարման պլանավորվող ռուսական նոր բազմանպատակային կործանիչների թվաքանակը կազմում Է շուրջ 17,8 միլիարդ դոլար գումարի 384 մեքենա (հաշվարկում ներառված են նոր կործանիչների մատակարարումները եւ թույլատրագրային ծրագրերը)»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Արժեքային պարամետրով՝ 2009-ից մինչեւ 2016 թվականն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանն զբաղեցնում Է երկրորդ տեղն ԱՄՆ-ից հետո:
2009 – 2016 թվականներին քանակակական պարամետրով երկրորդ տեղը, ոչ մեծ չափով հետ մնալով Ռուսաստանից, զբաղեցնում Է ԱՄՆ-ը (31,1 միլիարդ դոլար գումարի 329 կործանիչ): Նրան հաջորդում Է Չինաստանը (3,7 միլիարդ դոլարի 187 կործանիչ):
Ընդհանուր առմամբ, 2009 – 2012 թվականներին նոր բազմագործառական կործանիչների համաշխարհային արտահանումը կազմել Է 32,55 միլիարդ դոլարի 559 մեքենա, արտահանման կանխատեսվող ծավալը 2013 – 2016 թվականներին (ընթացիկ պահի հաշվարկային տվյալներով)՝ 41,4 միլիարդ դոլար գումարի 529 մեքենա, իսկ ամբողջությամբ վերցված 2009 – 2016 թվականներին՝ 74 միլիարդ դոլարի 1088 մեքենա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում