Ուկրաինան կարող է ունենալ այնպիսի զենքեր, որոնք վտանգ չեն ներկայացնում Ռուսաստանի համար

Ուկրաինան կարող է ունենալ այնպիսի զենքեր, որոնք վտանգ չեն ներկայացնում Ռուսաստանի համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, Times․am: Մոսկվան պատրաստ է Ուկրաինայում համաձայնվել այն զինատեսակների առկայության հետ, որոնք վտանգ չեն ներկայացնում Ռուսաստանի համար։ Այս մասին РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Իհարկե չենք մոռանա Ուկրաինայի ապառազմականացման հարցի մասին, բայց այնտեղ կարող են լինել այնպիսի զինատեսակներ, որոնք վտանգ չեն ներկայացնում Ռուսաստանի համար։ Պատրաստենք համաձայնեցնել զինատեսակները»-ասել է Լավրովը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում