Չեռնոգորիայում կարծում են, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներն անիմաստ են

Չեռնոգորիայում կարծում են, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներն անիմաստ են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, Times․am: Չեռնոգորիայի ֆինանսների նախարար Միլոյկո Սպաիչը անիմաստ է համարում Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է CDM պորտալը։

Սպաիչը նշել է, որ պատժամիջոցները ոչինչ չեն տա, նույնիսկ հակառակը, կարող են ամրապնդել Ռուսաստանի դիրքերը։ Նա շեշտել է, որ ռուսական իշխանությունները ստեղծել են այնպիսի ֆինանսական ու տնտեսական քաղաքականություն, որոնք դիմակայուն են սահմանափակումների նկատմամբ 7-8 տարի։

«Այդ պատժամիջոցները նրանց չեն հետաքրքրում, դրանք Ռուսաստանի դիրքերն ընդհանրապես չեն թուլացրել»-ասել է նախարարը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում