ՊՆ-ն հայտնել է ևս մեկ զինծառայողի դի հայտնաբերելու մասին․ վերջինս հրազենային վիրավորում է ստացել

ՊՆ-ն հայտնել է ևս մեկ զինծառայողի դի հայտնաբերելու մասին․ վերջինս հրազենային վիրավորում է ստացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, Times․am: Մարտի 17-ին ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի ( ծնվ. 2003 թ.) դին հրազենային վիրավորումով: Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։

Ընթանում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ մարտի 16-ին, ժամը 21:10-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ:

Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում