Ադրբեջանը փորձում է հայաթափել Արցախը, ՀՀ-ում իշխող ուժը կանաչ լույս է վառում դրա համար. տեսանյութ

Ադրբեջանը փորձում է հայաթափել Արցախը, ՀՀ-ում իշխող ուժը կանաչ լույս է վառում դրա համար. տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, Times․am: Ադրբեջանն ագրեսիայի միջոցով փորձում է հայաթափել Արցախը, Հայաստանի իշխող ուժն իր հայտարարություններով կանաչ լույս է վառում դրա համար, ԱԳՆ դիմաց հրավիրված բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։

«Հավաքվել ենք «ոչ» ասելու Հայաստանի և Արցախի թուրքացմանը, ադրբեջանացմանը և ևս մեկ անգամ վերահաստատելու մեր այն մոտեցումը, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», – հայտարարեց Աբրահամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում