Ուկրաինայի տարածքից առնվազն երկու «Точка-У» հրթիռ է արձակվել Բելառուսի ուղղությամբ

Ուկրաինայի տարածքից առնվազն երկու «Точка-У» հրթիռ է արձակվել Բելառուսի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, Times․am: Ուկրաինայի տարածքից առնվազն երկու «Точка-У» հրթիռ է արձակվել Բելառուսի ուղղությամբ։ Ինչպես փոխանցում է БЕЛТА-ն, այս մասին հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Վերջին մեկ շաբաթում Ուկրաինայի տարածքից առնվազն երկու «Точка-У» հրթիռ է արձակվել Բելառուսի ուղղությամբ։ Բարեբախտաբար մեզ հաջողվել է նրանց ոչնչացնել»,-նշել է Լուկաշենկոն, հավելելով, որ Ուկրաինայի կողմից շարունակական պրովոկացիայի դեպքում Բելառուսը ստիպված կլինի պատասխանել։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում