Անհայտ անձինք հայտնել են Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռի ականապատման մասին

Անհայտ անձինք հայտնել են Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռի ականապատման մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, Times․am: Անհայտ անձինք հայտնել են Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռի ականապատման մասին: Այս մասին հայտնում է ТАСС-ը։

Ականապատման մասին անանուն հաղորդագրությունը ուղարկվել է Շերեմետևվո օդանավակայանի էլեկտրոնային հասցեին։

«Ինքնաթիռի ստուգումը կիրականացվի ընդունող օդանավակայանում»,-նշել են գործակալությունից։

Flightradar24 սերվիսի տեղեկություններով, ներկա պահին օդում երկու ինքնաթիռ կա, որոնք թռնում են Երևան, մեկը Դոմոդեդովո, մուսը Վնուկովո օդանավակայաններից։ Նրանցից որևէ մեկից տագնապի ազդանշան չի ստացվել։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում