Դոնեցկը հայտարարում է, որ ոչնչացրել է ԱՄՆ երեք ռազմական հրահանգիչի

Դոնեցկը հայտարարում է, որ ոչնչացրել է ԱՄՆ երեք ռազմական հրահանգիչի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, Times․am: Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ոստիկանությունը հայտարարել է, որ Մարինկա քաղաքի ազատագրման ժամանակ ոչնչացվել է, ենթադրաբար, ամերիկյան երեք հրահանգիչ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Գերատեսչությունը պարզաբանել է, որ բնակավայրը ուկրաինական զինված ուժերից ազատագրելու ժամանակ ոչնչացվել է ռազմական հենակետ, որտեղից հայտնաբերվել են արտասահմանյան զենքեր և ամերիկյան վարձկանների անձնական իրերը։

«Զոհված գրոհայինների պայուսակում հայտնաբերվել է ԱՄՆ Թենեսի նահանգի դրոշը, ինչպես նաև իրեր, որոնք թույլ են տալիս նրանց նույնականացնել կապիտան Մայքլ Հավկերի, լեյտենանտ Լոհան Շրումանի և լեյտենանտ Քրուզ Թոբլինի հետ»-նշված է ԴԺՀ ոստիկանության հաղորդագրությունում։

Ավելի վաղ, Politico հրատարակչությունը տեղեկացրել էր, որ 2021 թվականի դեկտեմբերին Պենտագոնը քննարկում էր ամերիկյան մի քանի հարյուր ռազմական հրահանգիչների Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը։ Նրանք ուկրաինական բանակին պետք է սովորեցնեին «ոչ ավանդական մեթոդներով պատերազմ մղելու» հմտություններն ու պարտիզանական գործողություններ վարելու կարողությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում