ԵՊՀ-ի վերջնական «սորոսականացումը». ռեկտորը գործի է դասավորում «коллег по цеху»

ԵՊՀ-ի վերջնական «սորոսականացումը». ռեկտորը գործի է դասավորում «коллег по цеху»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, Times․am: Երևանի պետական համալսարանն աստիճանաբար վերածվում է «Սորոսի» հայտնի հիմնադրամի հետ ուղիղ կապ ունեցող անձանց աշխատանքային վայրի։ Ինչպես հայտնում են 24News-ի աղբյուրները, նախկինում սույն հիմնադրամի հետ ակտիվ աշխատող, նախկին իմքայլական պատգամավոր, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն այս անգամ էլ որոշել է մայր բուհի պրոռեկտոր նշանակել իր ընկերոջը՝ տխրահռչակ «Ռեստարտ» նախաձեռնության հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Հովհաննիսյանին։

Հիշեցնենք, որ կրկին «Սորոսի» հետ կապ ունեցող «Ռեստարտ» նախաձեռնությունը 2018 թ․-ի իշխանափոխությունից հետո սկսել էր մայր բուհի դեմ ակտիվ պայքար՝ ընդհուպ գիտխորհրդի դահլիճի «օկուպացում», հրել էր նախկին ռեկտոր, ակադեմիկոս Արամ Սիմոնյանին, վնասել գույքը, զուգարանի թղթեր լցրել կենտրոնական մասնաշենքի տարածքում և այլն։ Այս կազմակերպության փաստացի ղեկավար Դավիթ Պետրոսյանը վերջերս պաշտոն է ստացել Անվտանգության խորհրդում՝ դառնալով ԱԽՔ Արմեն Գրիգորյանի օգնականը, անդամներից մեկն էլ դարձել է ԵՊՀ ռեկտորի խորհրդական-օգնական։

Եվ այսպես, եթե Միքայել Հովհաննիսյանը դառնում է ԵՊՀ պրոռեկտոր, ապա մայր բուհի բանալի պաշտոններում են նշանակվում կամ արդեն նշանակվել են «Սորոս-Ռեստարտի» հետ կապ ունեցող հետևյալ անձինք․

Հովհաննես Հովհաննիսյան – ԵՊՀ ռեկտոր,

Միքայել Հովհաննիսյան – ԵՊՀ ռեկտորի թեկնածու,

Լուսինե Խառատյան (վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի քույրը) – ԵՊՀ «Շարունակական կրթության կենտոնի» տնօրեն,

Վիգեն Խալաթյան – ԵՊՀ ռեկտորի օգնական, «Ռեստարտ» նախաձեռնություն։

Ըստ որոշ տեղեկությունների՝ ԵՊՀ-ի հին աշխատակիցները, որոնք իրենց մաշկի վրա են զգացել «Ռեստարտի» ռեպրեսիաները, կատակում են, թե շուտով համալսարանի կենտրոնական մասնաշենքում տեղադրված Հակոբ Մանանդյանի կիսանդրին փոխարինվելու է Հովհաննես Հովհաննիսյանի «մեծ բարեկամ» Ջորջ Սորոսի կիսանդրիով՝ կենդանության օրոք։

Հ. Գ. 24News-ը փորձել է կապվել ԵՊՀ «без пяти минут» պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանի հետ, սակայն վերջինս խոստացել է պատասխանել հարցերին ավելի ուշ՝ հղում անելով զբաղվածությանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում