Լեհաստանը հանդիսանում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ռեժիսորը

Լեհաստանը հանդիսանում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ռեժիսորը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, Times․am: Վարշավան հանդիսանում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ռեժիսորը։ Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին։

«Լեհաստանն ակտիվ է ինչպես ՆԱՏՕ-ում, այնպես էլ ԵՄ-ում։ Մենք կոչ ենք անում նոր քայլերի, կարելի է ասել, որ մենք մեծամասամբ ուղղորդում ենք պատժամիջոցների քաղաքականությունը»,-ասել է վարչապետը։

Նա շեշտել է, որ այն քայլերը, որոնք վերջերս անհնար էին թվում, հիմա արդեն հասանելի են։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում