Ռուս զբոսաշրջիկները պահանջում են իրենց ուղարկել Եգիպտոս
Նմանատիպ
Ռուսաստանի «Պեգաս Տուրիստիկ» խոշորագույն տուրօպերատորին դիմողների շուրջ 35 տոկոսը պահանջում Է իրենց շրջագայության ուղարկել Եգիպտոս, ուստի ընկերությունը հարկադրված Է շրջագայություններ իրականացնել դեպի այդ անհանգիստ երկիր: Այդ մասին օգոստոսի 27-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է «Պեգաս Տուրիստիկ» զբոսաշրջային ընկերության գլխավոր տնօրեն Աննա Պոդգոռնայան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Չնայած այն բանին, որ գործակալությունը նախազգուշացնում Է Եգիպտոսում տիրող իրադրության մասին եւ հանձնարարականներ Է տալիս, այնուամենայնիվ, կան զբոսաշրջիկներ, որոնք ստիպում են, որ մենք կատարենք մեր պարտավորությունները եւ իրենց շրջագայությունների ուղեգրեր վաճառենք: Նրանց թիվը կազմում Է մոտավորապես 30-35 տոկոս»,-նշել Է Պոդգոռնայան:
Զբոսաշրջային ընկերության ներկայացուցիչը ճշտել Է նաեւ, որ այն բանից հետո, երբ անցած շաբաթ օպերատորը ծրագիրը կրճատելու հանձնարարականներ ստացավ ԱԳ նախարարությունից եւ «Ռոստուրիզմ»-ից, այն առաջին օրերին հաջողվել Է կրճատել հինգ անգամ:
ՌԴ ԱԳՆ-ն օգոստոսի 15-ին ռուսաստանցիներին խորհուրդ Էր տվել ձեռնպահ մնալ Եգիպտոս ուղեւորություններից:
Ըստ «Ռոստուրիզմ»-ի տեղեկատվության, ներկայում Կարմիր ծովի առողջարաններում 15 հազար ռուս զբոսաշրջիկ կա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում