Ռուսական զորքերը փակել են Ուկրաինայի մուտքը դեպի Ազովի ծով

Ռուսական զորքերը փակել են Ուկրաինայի մուտքը դեպի Ազովի ծով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, Times․am: Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ կորցրել է մուտքը դեպի Ազովի ծով։ Այս մասին տեղեկացնում է РИА «Новости-ն։

«Օկուպանտները մասնակի հաջողության են հասել Դոնեցկի շրջանում և ժամանակավորապես զրկել են Ուկարինային Ազովի ծով դուրս գալու հնարավորությունից»,-ասված է Ուկրաինայի ՊՆ հայտարարության մեջ։

Ավելի վաղ, ռազմական փորձագետները նշում էին, որ Մարիուպոլի նկատմամբ ռուսական զորքերի վերահսկողությունը կփակի Ուկրաինայի մուտքը դեպի Ազովի ծով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում