Զինված ագրեսիայի դեպքում Սիրիան անձնատուր չի լինի եւ կպաշտպանվի.
Նմանատիպ
ինված ագրեսիայի դեպքում Սիրիան «անձնատուր չի լինի եւ կպաշտպանվի առկա բոլոր միջոցներով». Այդ մասին օգոստոսի 27-ին հայտարարել Է հանրապետության արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմը՝ ելույթ ունենալով Դամասկոսում կայացած մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Նա հավելել Է, որ Սիրիան կշարունակի ռազմական ուժն օգտագործել խռովարարների դիմադրությունը ճնշելու համար, չնայած օտարերկրյա ներխուժման պոտենցիալ սպառնալիքին: Մուալեմը նշել Է, որ Սիրիային հարված հասցնելը կծառայի «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական խմբավորման շահերին:
Վալիդ Մուալեմը հայտարարել Է նաեւ, որ Սիրիան «շահագրգռված Է զինյալների կողմից քիմիական զենքի կիրառման փաստերի միջազգային հետաքննությամբ»: «Դա համապատասխանում Է մեր ազգային շահերին»,-հավելել Է հանրապետության արտաքին գործերի նախարարը՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի տեսուչների խմբի ժամանումը երկիր:
Իրենց հերթին, ԱՄՆ-ի իշխանությունները մտադիր են մեկ – երկու օրվա ընթացքում հրապարակել Սիրիայում քիմիական զենքի կիրառման վկայությունների մասին գաղտնազերծված զեկույցը: Այդ մասին հաղորդել Է CBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչների:
Պետական պաշտոնյաների խոսքով՝ այս թեման քննարկվել Է օգոստոսի 24-ին վարչակազմի այն անդամների հետ նախագահի հանդիպման ժամանակ, որոնք զբաղվում են ազգային անվտանգության հարցերով: «Օբաման հանձնարարել Է հրապարակային տարածման համար գաղտնազերծված զեկույցը պատրաստել մինչեւ այն պահը, երբ կձեռնարկվեն ռազմական գործողություններ: Այդ զեկույցը պետք Է հրապարակվի առաջիկա մեկ – երկու օրում»,- հաղորդել Է հեռուստաալիքը:
Այն մասին, որ Վաշինգտոնը մոտ ժամանակներս կհրապարակի Սիրիայում քիմիական զենքի կիրառման նոր ապացույցներ, օգոստոսի 26-ին հայտնել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում