Ուկրաինայում զոհվել են Վրաստանի նախկին զինծառայողներ
20/03/2022 15:23

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, Times․am: Ուկրաինայում զոհվել են Վրաստանի նախկին երեք զինծառայողներ, որոնք կռվում էին ուկրաինական բանակի կազմում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Ըստ տվյալների՝ զոհվածներն են Բախվա Չիկոբավան, Գիյա Բերիաշվիլին և Դավիթ Ռատիանին։ Առաջինը զոհվել է Մարիուպոլում, մյուսները՝ Իրպենիում։
Հաղորդվում է, որ վրացական նախկին զինծառայողները, որոնք նաև պատերազմի վետերաններ էին, ընդգրված էին «Ազով» ջոկատում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում