Չինաստանում Boeing 737-800 մարդատար է կործանվել․ ինքնաթիռում 133 ուղևոր է եղել․ տեսանյութ
21/03/2022 12:51
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, Times․am: Չինաստանի հարավում Boeing 737-800 մարդատար ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կենտրոնական հեռուստատեսությունը, գրում է «Ռեգնում» գործակալությունը։
Ըստ աղբյուրի՝ ինքնաթիռը պատկանում է China Eastern-ին։ Նա Կունմինգից թռչում էր Գուանչժոու։ Օդանավում եղել է 133 մարդ։ Զոհերի մասին դեռ տեղեկություններ չկան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում