Զելենսկին հայտարարել է, որ Կիևը կողջունի Վատիկանի միջնորդական դերը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը կողջունի Վատիկանի միջնորդական դերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, Times․am: Կիեւը կողջունի Վատիկանի միջնորդական դերն Ուկրաինայի շուրջ հակամարտության կարգավորման գործում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 22-ին այդ մասին հայտարարել Է Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին:

«Խոսեցի քահանայանպետի հետ: Կողջունենք Սուրբ աթոռի միջնորդական դերը մարդկային տառապանքների դադարեցման գործում: Շնորհակալություն հայտնեցի հանուն Ուկրաինայի եւ խաղաղության աղոթքների համար»,- գել Է Զելենսկին իր Twitter-ում:

Իր հերթին Վատիկանում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Յուրաշն իր Twitter-ում Զելենսկու եւ Հռոմի Ֆրանցիսկոս պապի զրույցից հետո գրել Է, որ քահանայապետին սպասում են Ուկրաինայում: Ֆրանցիսկոսը բազմիցս հաշտության եւ անհապաղ հրադադարի կոչ Է արել: Վատիկանի մամուլի ծառայությունում հայտնել են, որ նա ստացել Է մի քանի նամակ, այդ թվում Կիեւի քաղաքագլուխ Վիտալի Կլիչկոյից՝ Ուկրաինա ժամանելու հրավերով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում