Անհայտ անձը հայտնել է, որ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում ռումբ կա

Անհայտ անձը հայտնել է, որ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում ռումբ կա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, Times․am: Անհայտ անձը հայտնել է, որ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում ռումբ կա: Տեղեկությունը ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։

««Շերեմետևո» օդանավակայանն անանուն հաղորդագրություն է ստացել, որ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը, որը պետք է ժամանի նշանակման կետի օդանավակայան, «ականապատվել» է։ Այժմ ստուգում է իրականացվում», – ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ «Շերեմետևո» օդանավակայանն աշխատում է սովորական ռեժիմով։

Նշենք, որ նմանատիպ ահազանգ էր եղել նաև մարտի 17-ին։ Ավելի ուշ պարզվեց, որ այն կեղծ է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում