ՌԴ-ն և Ուկրաինան երկու անգամ փոխանակվել են գերիներով․ Զախարովա

ՌԴ-ն և Ուկրաինան երկու անգամ փոխանակվել են գերիներով․ Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, Times․am: Ռուսաստանի և Ուկրաինայի իշխանությունները երկու անգամ փոխանակվել են գերիներով։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա միաժամանակ նշել է, որ ՌԴ ՊՆ-ն ամեն օր բացում է հումանիտար միջանցքներ և կազմակերպում է բնակավայրերից խաղաղ բնակիչների տարհանում։

«Սակայն, ԵՄ-ն ոչ մի կերպ չի կարողանում ազդել Կիևի վրա, որպեսզի ուկրաինական ազգայնականները չթաքնվեն քաղաքացիական անձանց թիկունքում, նրանց օգտագործելով որպես կենդանի վահան և չարգելափակեն այդ մարդկանց ելքը դեպի Ռուսաստան»,-նշել է Զախարովան, հավելելով, որ այդ փաստերի ընդունումը ԵՄ-ի կողմից կարող է քանդել արևմտյան ԶԼՄ-երի ստեղծած կեղծ պատկերը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում