Առանց ռուսական էներգոռեսուրսների համաշխարհային աղետ կառաջանա․ ՌԴ փոխվարչապետ

Առանց ռուսական էներգոռեսուրսների համաշխարհային աղետ կառաջանա․ ՌԴ փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, Times․am: Եթե Ռուսաստանի էներգոռեսուրսների վաճառքի դեմ պատժամիջոցներ կիրառեն, ապա համաշխարհային էներգոհամակարգում կոլապս կառաջանա, ինչը կհանգեցնի համաշխարհային աղետի։ Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին Պետդումայում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեկսանդր Նովակը։

Նրա խոսքերով, համաշխարհային առևտրի 20 տոկոսը կազմում են ռուսական էներգոռեսուրսները։ Նման ծավալը հնարավոր չէ լրացնել կարճ ժամկետներում։ 

«Նման դեպքում էներգոռեսուրսների գնաճը կարող է բացարձակ անկանխատեսելի լինել»,-նշել է նա։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում