Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում զոհվել է ՌԴ 1351 զինծառայող. Ռուդսկոյ

Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում զոհվել է ՌԴ 1351 զինծառայող. Ռուդսկոյ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, Times․am: Հատուկ ռազմական գործողության ընթացքում զոհվել է ավելի քան 1,3 հազար ռուս զինծառայող։ Այս մասին ուրբաթ օրը լրագրողներին հայտնել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը։

«Ցավոք սրտի, հատուկ ռազմական գործողության ընթացքում մեր ընկերների շրջանում կորուստներ են լինում։ Մինչ օրս զոհվել է 1351 զինծառայող, վիրավորվել՝ 3825-ը»,- ասել է Ռուդսկոյը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում