Ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով

Ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, Times․am: Հանրապետության տարածքում մարտի 26-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Մարտի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, մարտի 27-28-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 29-31-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով:

Երևան քաղաքում մարտի 26-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Մարտի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում