Ինչպե՞ս ՔՊ-ն կորզեց վեդեցիների ձայները․ «Իրավունք»

Ինչպե՞ս ՔՊ-ն կորզեց վեդեցիների ձայները․ «Իրավունք»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, Times․am: «Իրավունք» թերթը գրում է. «Վեդիում տեղի ունեցած ընտրություններում ձայների 56,2 տոկոսով հաղթեց ՔՊ-ն: Իսկ «Իմ հզոր համայնք» քաղաքական ուժը ստացավ ձայների 41,5 տոկոսը, անվավեր էր ձայների 2,3 տոկոսը: Սակայն այս ամենը նորություն է միայն ընթերցողների համար: Ընտրությունների հենց ընթացքից արդեն պարզ էր, թե ինչպիսին է լինելու վերջնարդյունքը, որովհետեւ Վեդի խոշորացված համայնքի մաս կազմող գյուղերում թեւածում էր ոչ թե ընտրական, այլ վախի մթնոլորտը:

Գյուղացիները տեսախցիկների առաջ խուսափում էին կարծիք հայտնել, բայց տեսախցիկներից այն կողմ գանգատվում ու վստահեցնում էին, որ ստիպված են ընտրում ՔՊ-ականներին: Շշուկներ էին պտտվում, որ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց ինչ-որ գույքահարկեր են «ջրվել», իսկ գյուղացու համար 20-60 հազար դրամը բավական լուրջ գումար է:

Շարքային գյուղացին չի էլ խորանում, որ սա իշխանության կողմից ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառում է, ինչն անթույլատրելի է: Ոմանք էլ պնդում էին, որ դպրոցներից մինչեւ մանկապարտեզի աշխատողներ եւս խիստ ասված է, թե ում օգտին պիտի քվեարկեն: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ տեղի ունեցած «ազատ», «անկախ» եւ «թափանցիկ» ընտրությունների մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում