Հայաստանում կան մի շարք փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Հայաստանում կան մի շարք փակ և դժվարանցանելի ճանապարհներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, Times․am: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Տավուշի մարզի Թթուջուր-Նավուր, Շիրակի մարզի Ամասիա-Զառիշատ, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, H21 ավտոճանապարհից դեպի Բերքառատ, Վարդաբլուր, Հնաբերդ և Գեղաձոր գյուղեր տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Լոռու մարզի Վանաձոր-Ստեփանավան (Բազում գյուղի հատված) ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է։

Լոռու մարզի Ուրասար-Կաթնաղբյուր և Ալավերդի-Ջիլիզա, Շիրակի մարզի Աշոցք-Մեծ Սեպասար, Ամասիա-Ալվար, Ամասիա-Գառնառիճ տարածաշրջանների ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում