ԱՄՆ նախագահի հաջորդ ընտրություններին Թրամփը կարող է հաղթել Բայդենին․ The Hill
30/03/2022 00:24

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, Times․am: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կհաղթեր ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենին, եթե ընտրությունները կայանային այսօր։ Այս մասին հայտնում է The Hill հրատարակչությունը, հիմնվելով սոցհարցումների արդյունքների վրա։
Հարցման մասնակիցների 47 տոկոսը քվեարկել է Թրամփին օգտին, Բայդենի օգտին արտահայտվել է 41 տոկոսը։
Հարցման մասնակիցների 12 տոկոսը դժվարացել է պատասխանել։
Ըստ հարցման արդյունքների՝ եթե Բայդենի հետ իր թեկնածությունն առաջադրի Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, ապա Թրամփի կողմնակիցների թիվը կաճի 49 տոկոսը 38-ի դիմաց։
Հետևեք մեզ նաև Telegram-ում