-1.9 C
Yerevan

Հայտնի են Ամերիաբանկի «Ապրիր հայերեն», «Ապրիր ժպիտով» և «Ապրիր անսահման» գովազդային վիճակախաղերի հաղթողները

Նմանատիպ

Լենինգրադի ապաշրջափակման ճակատամարտին մասնակցել են 100 հազար հայ

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ կլոր...

Դրամաշնորհային ծրագիր 2023. «Ստեփան Գիշյան» հիմնադրամ

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը դրամաշնորհային մրցույթ է հայտարարում իրավաբանական...

350000 ֆունտ ստերլինգ Լաչինի միջանցքի շրջափակումից տուժածներին

Բրիտանական Start բարեգործական հիմնադրամը 350․000 ֆունտ ստերլինգ է հատկացրել...

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, Times․am: Մարտի 30-ին Ամերիաբանկն ամփոփեց «Ապրիր հայերեն», «Ապրիր ժպիտով» և «Ապրիր անսահման» գովազդային վիճակախաղերն ու հայտարարեց արդյունքները:

Սկսած 2021թ․ դեկտեմբերի 9-ից մինչև ս.թ․ մարտի 9-ը ներառյալ` Բանկն անկանխիկ գնումներ ու գործարքներ նախընտրող իր քարտապաններին, ինչպես նաև իր նոր հաճախորդներին հնարավորություն էր ընձեռել մասնակցելու 3 գովազդային վիճակախաղի և ստանալու 300 նվերներից մեկը:

«Ապրիˊր հայերեն»

Այս վիճակախաղին մասնակցող հաճախորդները հնարավորություն ունեին հաղթելու հայկական տարբեր բրենդերի 150 նվեր քարտերից մեկը` յուրաքանչյուրը 50,000 դրամ արժողությամբ:

Մրցույթի մասնակից դարձել են Ամերիաբանկի այն քարտապանները, որոնք նշված ժամանակահատվածում իրենց Visa Classic կամ Visa Gold վճարային քարտով կատարել են նվազագույնը 15 անկանխիկ գործարք` յուրաքանչյուրն առնվազն 5,000 ՀՀ դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով:

«Ապրիˊր ժպիտով»

«Ապրիˊր ժպիտով» գովազդային վիճակախաղի մասնակիցները ստացել են հնարավորություն հաղթելու Վեստա խանութ-սրահի 500,000, 100,000 կամ 60,000 դրամ արժեքով նվեր քարտերից մեկը` պարզապես 2021թ․ դեկտեմբերի 9-ից 2022թ․ մարտի 9-ը ներառյալ Ամերիաբանկում բացելով սմարթ հաշիվ և պատվիրելով անվճար քարտ:

«Ապրիˊր անսահման»

Ամերիաբանկի քարտապանները, որոնք սիրում են անկանխիկ գնումներ կատարել արտերկրի օնլայն խանութներում, իրենց Visa քարտով կատարելով 150,000 դրամ և ավելի ընդհանուր գումարով գնումներ, մասնակցել են «Ապրի՛ր անսահման» գովազդային վիճակախաղին և ստացել հնարավորություն հաղթելու 1,500,000 դրամ գումարով 7 ճամփորդություններից մեկը։

Հաղթող կոդերը պատահականության սկզբունքով ընտրվել են մարտի 30-ին` ժամը 19:30-ին, Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում` https://fb.watch/c4ZGzCD3LF/

Հաղթող հաճախորդների կոդերին կարող եք ծանոթանալ այստեղ` https://ameria.me/3wPiCtw

Վիճակահանության մասնակցության պայմաններին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այստեղ։

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է: Այն դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին և ունի հստակ ձևակերպված թվայնացման օրակարգ: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2021 թվականի արդյունքներով Ամերիաբանկը շուկայի առաջատարն է` բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշներով: Բանկի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Լենինգրադի ապաշրջափակման ճակատամարտին մասնակցել են 100 հազար հայ

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ կլոր...

Դրամաշնորհային ծրագիր 2023. «Ստեփան Գիշյան» հիմնադրամ

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը դրամաշնորհային մրցույթ է հայտարարում իրավաբանական...

350000 ֆունտ ստերլինգ Լաչինի միջանցքի շրջափակումից տուժածներին

Բրիտանական Start բարեգործական հիմնադրամը 350․000 ֆունտ ստերլինգ է հատկացրել...