Ուկրաինական լաբորատորիաներում կամավորներին վարակել են վիրուսներով․ ՌԴ ՊՆ
31/03/2022 18:24
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, Times․am: ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է այն մասին, որ ուկրաինական լաբորատորիաներում կամավորներին վարակել են վիրուսներով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և բիոլոգիական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը։ Այդ մասին գրում է lenta.ru-ն։
Նա նշել է, որ ՌԴ-ն ունի տվյալներ, որոնք հաստատում են կամավորների վրա կյանքի և առողջության համար անհայտ ռիսկեր պարունակող վիրուսների փորձարկումների փաստը։
«Չենք բացառում, որ փորձարկումների պաշտոնական ծրագիրն ընդամենը այսբերգի տեսանելի մասն է»-հավելել է Կիրիլովը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում