Իմաստ չկա օգտագործել թանկարժեք հրթիռ, մի պատգամավորի կամ լրագրողի սպանելու համար․ Արեստովիչ

Իմաստ չկա օգտագործել թանկարժեք հրթիռ, մի պատգամավորի կամ լրագրողի սպանելու համար․ Արեստովիչ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, Times․am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեկսեյ Արեստովիչը խոտովանել է, որ Ռուսաստանը հարվածում է միայն ռազմական ենթակառուցվածքներին։ Այս մասին հայտնում է lenta.ru-ն։

Պաշտոնյայի հավաստմամբ, քաղաքացիական կառույցները տուժել են ուկրաինական ՀՕՊ համակարգերից։ Արտեստովիչը նաև նշել է, որ իմաստ չկա օգտագործել մի քանի միլիոն դոլար արժողության հրթիռ, մի պատգամավորի կամ լրագրողի սպանելու համար։

Ավելի վաղ Արեստովիչը հայտարարել էր, որ Ռուսաստանը գործնականում ոչնչացրել է Ուկրաինայի ամբողջ ռազմաարդյունաբերությունը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում