ՆԱՏՕ-ի երկրները կրակի հետ են խաղում՝ զենք մատակարարելով Ուկրաինային. ՌԴ ԱԳՆ
01/04/2022 12:02

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, Times․am: ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային. բարձր պատրաստության վիճակում են գտնվում դաշինքի 40 հազար զինվորականներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է ՌԴ ԱԳՆ-ի համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Նիկոլայ Կոբրինեցը:
Դիվանագետը նշել Է դաշինքի կողմից իր արեւելյան թեւի ուժեղացում. ընդամենը ՆԱՏՕ-ի հրամանատարության ներքո բարձր պատրաստության վիճակում գտնվում Է 40 հազար զինվորական: «Էլ ավելի տագնապալի Է Ուկրաինա ՆԱՏՕ-ի երկրների ռազմական մատակարարումները: Նրանք կրակի հետ են խաղում»,-ասել Է Կոբրինեցը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում