Արցախի Նորագյուղ համայնքի կանայք ժենգյալով հաց ու կարկանդակներ են թխել զինվորների համար

Արցախի Նորագյուղ համայնքի կանայք ժենգյալով հաց ու կարկանդակներ են թխել զինվորների համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, Times․am: Արցախի Հանրապետության Նորագյուղ համայնքի կանայք ժենգյալով հաց ու կարկանդակներ են թխել զինվորների համար։

«Նորագյուղ համայնքի կանայք հարևաններով միացել և ժենգյալով հաց ու կարկանդակներ են թխում Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ, Խնապատ գյուղերի և Քարագլուխ բարձունքի սահմանապահ զինվորների համար:

Շնորհակալ ենք, մայրեր և տատիկներ», – այս մասին հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում