Աբրամովիչն ավարտում է Ռուսաստանում ֆուտբոլի զարգացման ծրագրերը
27/08/2013 21:59
Նմանատիպ
Ռուսաստանցի միլիարդեր Ռոման Աբրամովիչի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Մաննը տեղեկացրել է, որ լոնդոնյան «Չելսի»-ի սեփականատերն ավարտում է Ռուսաստանում ֆուտբոլի զարգացման աշխատանքը: «Դա կապված է «Ֆուտբոլի ազգային ակադեմիա» հիմնադրամի գործունեության հետ, որն իրականացրել է իր խնդիրները. կառուցել է շուրջ 140 ֆուտբոլային խաղադաշտ, արդիականացրել է Յուրի Կոնոպլյովի անվան ֆուտբոլի ակադեմիան: Մի խոսքով, բոլոր նպատակներին հիմնադրամ ը հասել է»,- ասել է Մաննը’ դժվարանալով նշել, ծրագրում է արդյոք Աբրամովիչը հետագայում համագործակցել Ռուսաստանի ֆուտբոլային միության հետ, թե ոչ:
Ինչպես տեղեկացնում է «championat.com»-ը, «Ֆուտբոլի ազգային ակադեմիա» հիմնադրամն օգնություն է ցուցաբերել ՌՖՄ-ին’ Ռուսաստանի ազգային հավաքականի մարզչական կազմի ֆինանսավորման հարցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում