Դադարեցվել է Գորիսի, Կապանի և Արցախի գազամանատակարարումը
02/04/2022 13:56

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, Times․am: Ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում ապրիլի 2-ին վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը՝ 13,5 կմ հատվածում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:
«Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 11։10-ից դադարեցվել է Սյունիքի մարզի Գորիս, Կապան քաղաքների, Գորիսի և Կապանի տարածաշրջանների բնակավայերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Վթարավերականգնման աշխատանքների ավարտի ժամկետի մասին լրացուցիչ կտեղեկացվի»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում