Տվեք մեզ հրթիռներ և ինքնաթիռներ․ Զելենսկին խնդրանքով դիմել է ԱՄՆ-ին
02/04/2022 14:47
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, Times․am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է ԱՄՆ-ին, խնդրելով Կևին տրամադրել ծանր զինատեսակներ։
«Տվեք մեզ հրթիռներ, տվեք ինքնաթիռներ։ Դուք չեք կարող մեզ տալ F-18 կամ F-19, կամ այն, ինչ ունեք, տվեք մեզ հին խորհրդային ինքնաթիռներ», ասել է Զելենսկին Fox News.-ին տված հարցազրույցում։
Բացի այդ նա համարել է, որ սխալ էր Ուկրաինայի՝ ՆԱՏՕ անդամագրման մերժումը։
Զելենսկու կարծիքով, Ուկրաինան այլանսը կդարձներ ավելի ուժեղ։ «Մենք թույլ պետություն չենք։ Մենք չեն առաջարկում ՆԱՏՕ-ի հաշվին մեզ ուժեղացնել։ Մենք լրացում ենք, մենք լոկոմոտիվ ենք»,-ասել է Ուկրաինայի նախագահը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում