Գերմանիան հրաժարվել է Ուկրաինային տրամադրել Marder տեսակի զրահամեքենաներ

Գերմանիան հրաժարվել է Ուկրաինային տրամադրել Marder տեսակի զրահամեքենաներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, Times․am: Գերմանիայի իշխանությունները հրաժարվել են Կիևին տրամադրել գերմանական արտադրության Marder տեսակի 100 միավոր զրահամեքենա, որը անցյալ շաբաթ խնդրել էր Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։ Այս մասին հայտնում է Die Welt թերթը։

Թերթի տեղեկություններով՝ Ուկրաինայի ՊՆ ղեկավար Ալեկսեյ Ռեզնիկովը Գերմանիայից խնդրել էր 100 միավոր Marder տեսակի զրահամեքենա, և այլ ծանր զինատեսակներ, սակայն չէր ստացել գրավոր պատասխան։ Նշվում է, որ Գերմանիայի ՊՆ ղեկավար Կրիստինա Լամբրեխտը մերժման մասին հայտնել է հեռախոսով, բացատրելով, որ Գերմանիային նույնպես անհրաժեշտ են տվյալ զինատեսակները։

Գերմանիայի ՊՆ-ից հաստատել են, որ զինատեսակների մատակարարումը քննարկվել է Կիևի հետ, սակայն ներկա պահին բոլոր զրահամեքենաները ընդգրկված են Գերմանիայի՝ ՆԱՏՕ-ում ունեցած պարտավորվածությունների շրջանակում և մատակարարման որոշումը պետք է կայացվի ալյանսի կողմից։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում