Երևանի բնակելի թաղամասերից մեկում հայտնաբերվել է մարտական արկ

Երևանի բնակելի թաղամասերից մեկում հայտնաբերվել է մարտական արկ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, Times․am: Այսօր՝ ապրիլի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացիներից, որ ջրախողովակները փոխելու ժամանակ, փոս փորելիս հայտնաբերել են արկանման առարկա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Պարզվել է, որ արկը մարտական է եղել ու եթե այն հայտնաբերած քաղաքացիները անզգուշություն ցուցաբերեին, կառաջանար պայթյուն և վնաս կպատճառեր պայթյունի հարևանությամբ գտնվող մարդկանց և շենք-շինություններին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում