Այսօր ես իմ տեղում կլինեմ` պայքարողների շարքերում. Սոֆի Մխեյան

Այսօր ես իմ տեղում կլինեմ` պայքարողների շարքերում. Սոֆի Մխեյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, Times․am: Երգչուհի Սոֆի Մխեյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ հայտնելով, որ այսօր լինելու է Ազատության հրապարակում։

«Չի կարելի թևաթափ լինել, հիասթափվել ու հուսահատվել, վախենալ չար խոսքերից ու գրառումներից:

Հայրենիքը մշտական պայքարով ու աշխատանքով են պահում:

Այսօր ես իմ տեղում կլինեմ` պայքարողների շարքերում:

Աստծով…

ԻՄ ԱՐՑԱԽ, իմ Հող ու ջուր, ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ»,- գրել է երգչուհին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում