Ռուսաստանը չի ցանկանում սպանել Զելենսկուն․ Պեսկով
06/04/2022 13:30

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, Times․am: Տարածված լուրերը, իբր Ռուսաստանը ցանկանում է սպանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը։ Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքերով՝ Ռուսաստանը շահագրգրված է, որպեսզի Ուկրաինայի նախագահը համաձայնվի երկու նախագահների հանդիպման համար Մոսկվայի կողմից առաջարկված պայմաններին, որոնց միջոցով Ռուսաստանը մտադիր է վերջ տալ ռազմական գործողություններին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում