Ալեն Սիմոնյանի՝ 90 մլն դրամանոց մեքենան ուղեկցելու համար ձեռք կբերվի 3 ամենագնաց՝ 54 մլն դրամով

Ալեն Սիմոնյանի՝ 90 մլն դրամանոց մեքենան ուղեկցելու համար ձեռք կբերվի 3 ամենագնաց՝ 54 մլն դրամով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, Times․am: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նոր` 90 մլն դրամանոց ավտոմեքենան ուղեկցելու համար անհրաժեշտ են ամենագնացներ, որոնց համար կհատկացվի 54 մլն դրամ։ Այդ գումարով Կառավարությունը ձեռք կբերի երեք Toyota RAV 4 մոդելի մարդատար ավտոմեքենա։

Այս մասին նախագիծը ներառված է Կառավարության ապրիլի 7-ի նիստում՝ ԱԺ–ն դրա համար գումար կստանա, իսկ մեքենաները ձեռք կբերվեն մեկ անձից։

«ԱԺ նախագահին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային որպես ուղեկցող շահագործվող մեքենաներն իրենց տեխնիկական բնութագրով չեն ապահովում ԱԺ նախագահի ծառայողական մեքենայի անվտանգ և ապահով տեղաշարժը»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում