Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի շրջանավարտների հետ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, Times․am: ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ս.թ. ապրիլի 6-ի երեկոյան ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպում է ունեցել «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի 5-րդ հոսքի շրջանավարտների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից։
Նախագահ Սարգսյանը նրանց հանձնել է ավարտական վկայականները, պատասխանել շրջանավարտներին հուզող և հետաքրքրող հարցերին։
Թվով շուրջ 80 շրջանավարտ նախորդող ամիսների ընթացքում քաղաքական դպրոցում ունկնդրել է մոտ 40 բանախոսություն քաղաքագիտության,
տնտեսագիտության, իրավագիտության, միջազգային հարաբերությունների, ինչպես նաևհմտությունների զարգացման թեմաներով։
2016 թվականին ՀՀԿ կողմից հիմնադրված՝ ՀՀ-ում առաջին քաղաքական դպրոցն այսօր արդեն ունի շուրջ 700 շրջանավարտ։ Քաղաքական դպրոցում ստացված գիտելիքները և հմտությունները նրանք օգտագործում են հասարակական-քաղաքական դաշտի բոլոր բևեռներում և ոլորտներում։
«Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցը նախապատրաստվում է նոր հոսքի ընդունելությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում