Ալիևի հետ կոմպրոմիսի ենք եկել․ Փաշինյանը՝ խաղաղության պայմանագրի ու սահմանազատման աշխատանքների մասին

Ալիևի հետ կոմպրոմիսի ենք եկել․ Փաշինյանը՝ խաղաղության պայմանագրի ու սահմանազատման աշխատանքների մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, Times․am: Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երեկ Բրյուսելում Շարլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպմանը Ադրբեջանի նախագահի հետ, որի արդյունքներով, ըստ վարչապետի, 2 հարցի վերաբերյալ կայացվել է որոշում, գրում է 24News.am-ը։

«Առաջին․ 2 երկրների ԱԳ նախարարներին հանձնարարվել է սկսել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները և այս ուղղությամբ ձեռնարկել բանակցություններ ու շփումներ։

Ի՞նչ է սա նշանակում․ սա նշանակում է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի սկզբունքները և հարցերը պետք է ի մի բերվեն և բանակցությունների արդյունքներով հասցեագրվեն»,-ասաց Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը նաև հայտնեց, որ Բրյուսելում քննարկում է ծավալվել նաև Փառուխի շուրջ, բաց այդ քննարկումները չեն հանգեցրել իրավիճակի գնահատականը։ Ավելին, վարչապետն այդ թեմային անդրադարձը պատեհ չի համարել բրյուսելյան հարթակում, քանի որ խոսքը ԼՂ-ում ՌԴ-ի խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանամումների ներժուխման մասին է, ուստի այդ հարցը հարկ է համարել քննարկել ՌԴ գործընկերների մասնակցությամբ։

«Հաջորդ որոշումը որ կայացվեց մինչև ապրիլի վերջ Հայաստան-Ադրբեջան սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծելու մասին էր։ Այդ հանձնաժողովը կունենա կրկնակի մանդատ»,-ասաց Փաշինյանը և նշեց, որ առաջինը բուն դելիմիտացիայի, սահամանագծման աշխատանքներն են, երկրորդը՝ սահմանի երկայնքով անվտանգության կայունության ապահովումը, որի շուրջ կողմերը կոմպրոմիսային որոշման են հանգել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում