Հուսով ենք, որ Ուկրաինայում հատուկ գործողությունները մոտ օրերում կավարտվեն․ Պեսկով
07/04/2022 22:50
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, Times․am: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ Ուկրաինայում հատուկ գործողությունները մոտ օրերում կամ տեսանելի ապագայում կավարտվեն: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հուսով ենք, որ Ուկրաինայում հատուկ գործողությունները մոտ օրերում կամ տեսանելի ապագայում կհասնեն իրենց նպատակին և կավարտվեն դիվանագիտական ճանապարհով»,-նշել է Պեսկովը, հավելելով, որ այն կախված է Ուկրաինայի կողմից Ռուսաստանի առաջադրած պայմաններն ընդունելուց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում