ՄԱԿ-ը ողջունել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

ՄԱԿ-ը ողջունել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, Times․am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը ողջունել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը, որը տեղի է ունեցել երեկ Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։

«Մենք ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով շարունակվող անմիջական փոխգործակցությունից։ Ի գիտություն ենք ընդունում կողմերի պատրաստակամությունը հետագա բանակցություններին և կոնկրետ քայլերին՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը»,- ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անունից արված հայտարարության մեջ։

ՄԱԿ-ի ներկայացուցիչը երախտագիտությամբ է նշել Եվրամիության դերը շփումների շարունակմանը նպաստելու գործում և կոչ է արել կողմերին բոլոր վիճելի հարցերը լուծել երկխոսության միջոցով և գոյություն ունեցող ձևաչափերի շրջանակներում: «ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել բոլոր նման ջանքերին, այդ թվում՝ մարդասիրական, վերակառուցման և խաղաղության հաստատմանը նպաստելու միջոցով»,- հավելել է Ստեֆան Դյուժարիկը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում