Գարեգին Բ-ն ընդունել է Ղրիմի պատվիրակությանը և աղոթել տարածաշրջանում խաղաղության համար
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, Times․am: Ապրիլի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ղրիմի Հանրապետության պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է բերել պատվիրակության անդամներին՝ աղոթելով տարածաշրջանում խաղաղության վերահաստատման և մարդկության կյանքում համերաշխության և փոխգործակցության ոգու զորացման համար։
Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձ է կատարել Ղրիմի պատմության մեջ հայ համայնքի ունեցած կարևոր դերակատարությանն ու ներդրմանը և համայնքի ներկայիս ազգային-հոգևոր աշխույժ կյանքին։
Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն է հայտնել Ղրիմի իշխանություններին հայկական համայնքի նկատմամբ հոգատար վերաբերմունքի, ինչպես նաև եկեղեցաշինությանը ցուցաբերվող զորակցության համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում