Google Translate-ը «թանկագին ռուսներ» արտահայտությունը առաջարկում է փոխարինել «մահացած ռուսներ»-ով

Google Translate-ը «թանկագին ռուսներ» արտահայտությունը առաջարկում է փոխարինել «մահացած ռուսներ»-ով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, Times․am: Google Translate-ը «թանկագին ռուսներ» արտահայտությունը անգլերենից սկսել է թարգմանել որպես «մահացած ռուսներ»։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Գրելով dear russians, ծրագիրն առաջարկում է dear (թանկագին) բառը փոխարինել dead (մահացած) բառով։ Ընդ որում, նույն արտահայտությունը գրելիս, երբ նշվում է այլ ազգություն, ծրագիրը նման փոփոխություն չի առաջարկում։

Google ընկերության ներկայացուցիչները դեռևս ոչ մի մեկնաբանություն չեն տվել ստեղծված իրավիճակի հետ կապված։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում