Հիվանդանոցի գլխավոր բժիշկը հարվածել է ոստիկանության բաժնի պետի տեղակալի դեմքին

Հիվանդանոցի գլխավոր բժիշկը հարվածել է ոստիկանության բաժնի պետի տեղակալի դեմքին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, Times․am: Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում՝ «բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ» փաստով նյութեր են նախապատրաստվում: Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Ապրիլի 6-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի տեղակալ Հովհաննես Ասատրյանի գլխավորությամբ, ժամը 11:30-ի սահմաններում՝ Մարգարյան փողոցի 6/1 հասցեում, ծառայություն իրականացնելիս են եղել, որի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել:

Աղբյուրի տեղեկություններով, դրանից հետո, Հ Ասատրյանը զեկուցագիր է ներկայացրել ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանին և հայտնել, որ նշված վայրում ծառայություն իրականացնելու ժամանակ, մի քաղաքացի խոչընդոտներ է ստեղծել, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին և ձեռքով հարվածել է իր դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Աղբյուրի տեղեկություններով, պարզվել է, որ այդ քաղաքացին Երևանի բնակիչ, 72-ամյա Գրիգոր Գրիգորյանն է, ով «Արմենիա» բժշկական կենտրոնի տնօրենն է:

Փաստի առթիվ Հ. Ասատրյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում