Սիրիացի հաքերները «կոտրել են» ամերիկյան New York Times թերթի կայքը
Նմանատիպ
«Սիրիական Էլեկտրոնային բանակ» խմբավորման հաքերները, խմբավորում, որը պաշտպանում Է Սիրիայի իշխանություններին, հանձն են առել ամերիկյան New York Times թերթի կայքը «կոտրելու» պատասխանատվությունը: Այս մասին նրանք հայտարարել են Twitter միկրոբլոգների ցանցի իրենց Էջում:
Ռեսուրսի աշխատանքում խափանումն առաջացել Է ԱՄՆ-ի Արեւելյան ափի ժամանակով ժամը մոտավորապես 15:00-ին (Երեւանի ժամանակով 23:00-ին): www.nytimes.com կայք մտնելու փորձ անելիս հայտնվում Է սխալի մասին հաղորդագրություն: Դրա հետ մեկտեղ, որոշ օգտատերեր հայտնում են, որ իրենց մոտ Էկրաններին հայտնվում Է «կոտրված Է «Սիրիական Էլեկտրոնային բանակի» կողմից» մակագրությունը:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում Է, որ «Սիրիական Էլեկտրոնային բանակն» արդեն մեկ անգամ չԷ, որ ստանձնել Է ազդեցիկ զանգվածային լրատվամիջոցների եւ Twitter միկրոբլոգում դրանց ակաունտների «կոտրումների» պատասխանատվությունը: Խմբավորման գործողություններից տուժել են Associated Press եւ France-Presse գործակալությունները, «France-24ե հեռուստաալիքը, Financial Times թերթը, BBC կորպորացիան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում