Սպասվում է քամու ուժգնացում. հնարավոր է՝ կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ

Սպասվում է քամու ուժգնացում. հնարավոր է՝ կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, Times․am: Ապրիլի 12-ին առանձին շրջաններում՝ հատկապես Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35մ/վ արագությամբ, որի հետևանքով հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս պահպանել անվտանգության կանոնները ուժեղ քամիների դեպքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում