Գերմանիան ողջունում է Ավստրիայի կանցլերի այցը Մոսկվա և ցանկացած շփում Ռուսաստանի հետ

Գերմանիան ողջունում է Ավստրիայի կանցլերի այցը Մոսկվա և ցանկացած շփում Ռուսաստանի հետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, Times․am: Գերմանիայի կառավարությունը ողջունում Է Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերի այցը Մոսկվա եւ հանդես Է գալիս Ռուսաստանի ղեկավարության հետ ցանկացած անմիջական շփումների օգտին Ուկրաինայի հակամարտության կարգավորման նպատակով: Ապրիլի 11-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) նախարարների կաբինետի ներկայացուցիչ Քրիստիանե Հոֆմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես կարող եմ հավաստել, որ կանցլեր Նեհամերն այցի նախօրեին կանցլեր Շոլցին տեղեկացրել Է Մոսկվա մեկնելու պլանների մասին: Բացի դրանից, ես կարող եմ ասել, որ մենք ողջունում ենք (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինի հետ Մոսկվայում անմիջակման շփում որոնելու՝ Ավստրիայի կանցլերի այդ նախաձեռնությունը»,- ասել Է նա:

Մենք հանդես ենք գալիս ցանկացած դիվանագիտական ջանքերի օգտին, որոնք նպատակաուղղված են Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցմանը եւ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ բանակցությունների համար նախնական պայմանների ստեղծմանը»,- հավելել Է Հոֆմանը:

«Այդ բոլոր փորձերի նպատակը ռազմական գործողություների անհապաղ դադարեցումն Է»,- նշել Է նա:

ԳԴՀ-ի նախարարների կաբիետի ներկայացուցիչը խուսափել Է այն հարցի պատասխանից, թե պատրաստ Է արդյոք Շոլցն ինքը մեկնելու Մոսկվա: Ինչպես ապրիլի 11-ին ավելի վաղ հայտնել Է Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 11-ին Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերի հետ կքննարկի Ուկրաինայի իրադրությունը: Պեսկովը նաեւ հավելել Է, որ ավստրիական կողմի նախաձեռնությամբ ընտրված Է հանդիպման փակ ձեւաչափը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում