Ես իրավունք չունեմ այդ հարցին պատասխանել․ Սիմոնյանը՝ Արցախը Ադրբեջանի մաս համարելու մասին
11/04/2022 17:20

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, Times․am: Իրավունք չունեմ այդ հարցին պատասխանելու, որովհետև հիմա մտնում ենք բանակցությունների մեջ։ Այս մասին «Ազատություն TV»-ի եթերում ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ պատասխանելով այն հարցին՝ Արցախը համարո՞ւմ է Ադրբեջանի ամբողջականության մաս, թե ոչ, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Պառլամենտական երկրի ԱԺ նախագահի կողմից նման կոնկրետ դիրքորոշում դնելը և բանակցությունների գնալը կարող է ազդեցություն ունենալ բանակցությունների բուն բովանդակության վրա»,- ասաց Սիմոնյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում