Օբաման արտասվել Է Սպիտակ տան ծառայողի մասին ֆիլմը դիտելիս
Նմանատիպ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խոստովանել Է, որ արտասվել Է Սպիտակ տան ծառայողի մասին պատմող «Ծառայապետ» (The Butler) ֆիլմը դիտելիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի լույս 28-ի գիշերը հաղորդել Է Reuters գործակալությունը:
Ռեժիսոր Լի Դենիելսի ֆիլմում պատմվում Է աֆրոամերիկացի Յուջին Ալենի մասին, որը 34 տարի ծառայապետ Է աշխատել Սպիտակ տանը: Ըստ սյուժեի՝ նա փորձում Է ղեկավարությանը համոզել, որ սեւամորթ եւ սպիտակամորթ ծառայողներին հավասար ռոճիկ վճարեն:
«Ես դիտեցի ֆիլմը եւ արտասվեցի: Ես մտածեցի ոչ միայն այն ծառայապետերի մասին, որոնք աշխատել են Սպիտակ տանը, այլեւ տաղանդավոր մարդկանց այն ամբողջ սերնդի մասին, որոնք չԷին կարողանում իրենց դրսեւորել Ջիմ Քրոուի օրենքների (սեգրեգացիայի մասին օրենքներ) եւ խտրականության պատճառով»,- պատմել Է ԱՄՆ-ի նախագահը:
Ֆիլմում գլխավոր դերը կատարել Է Ֆորսեթ Ուիթաքերը, հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին խաղացել Է ալկոհոլի նկատմամբ հակում ունեցող նրա կնոջ դերը: Ֆիլմում նաեւ նկարահանվել են Ջոն Քյուսակը, Ալան Ռիքմանը, Լենի Քրավիտցը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում