Ծնվել է 44 օրյա պատերազմում զոհված Կարեն Միրզոյանի եղբայրը. տեսանյութ
12/04/2022 10:02
![Ծնվել է 44 օրյա պատերազմում զոհված Կարեն Միրզոյանի եղբայրը. տեսանյութ](https://times.am/v3/wp-content/uploads/2022/04/20900b4cf6ea3bf68c977c0dd899d1d9.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, Times․am: «Էրեբունի» ԲԿ ծննդատանը լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Կարեն Միրզոյանի եղբայրը:
Ծնողները նրան կրկին Կարեն են անվանակոչել, քանի որ ինչպես մայրն է ասում, երազում Կարենը վստահեցրել էր, որ կրկին իր մոտ է գալու:
Արաքսյան «Էրեբունի» բժշկական կենտրոն էր եկել և հսկվել ծննդատան փոխտնօրեն Դավիթ Աբովյանի մոտ: Հղիությունը բարդ չէր անցել, բժշկի հետ հաղթահարել էին ընթացիկ խնդիրները:
Կարենը ժամանակից մի փոքր շուտ է ծնվել՝ Ծաղկազարդի օրը՝ ապրելու նոր իմաստ տալով Միրզոյանների ընտանիքին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում